Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Զալցբուրգյան խումբ
 
                            Օրերս միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն առաջարկեց «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» էջերում հարցազրույցի հրավիրել նրանց, ովքեր մեկնում են արտերկրի այն կլինիկաները և համալսարանները, ում հետ մեր համալսարանը համագործակցում է:
Համալսարանականները` դասախոսներ, ուսանողներ, մեկնում են տարբեր տևողությամբ սեմինարների, առավել երկար տևողությամբ վերապատրաստման դասընթացների:
Պարզ է` վերադարձից հետո նրանք զեկուցագրեր, հաշվետվություններ են ներկայացնում ուր հարկն է, հանդես գալիս առաջարկություններով, հնարավորինս փորձում տեսածը ներդնել իրենց ամբիոններում, կլինիկաներում, բաժիններում:
Սակայն առաջարկությունը հիմքում ուներ այն փաստարկը, որ այս ամենը կարող է հետաքրքրել նաև մեր դասախոսների, ուսանողների, աշխատակիցների առավել լայն շրջանակներին: Այս հանգամանքը հիմք ընդունելով բացեցինք «Միջազգային համագործակցություն» խորագիրը և առաջինը որոշեցինք լսել Զալցբուրգ և ԱՄՆ մեկնողներին: Ի դեպ` զրույցին ներգրավվեցին նաև համալսարանի միջազգային կապերի և գիտական աշխատանքների գծով պրոռեկտորները, ովքեր առիթի բերմամբ ներկա էին մեր հարցազրույցին:
Չցանկանալով յուրաքանչյուրին ուղղված հարցերով ծանրաբեռնել հրապարակումը` ընդհանուր հարցադրում ուղղեցինք բոլորին` ի՞նչ տեսաք, ո՞րն էր նորույթը, ի՞նչն եք համարում ընդօրինակման արժանի:
Վահագն Սիսակյան (բժիշկ ռադիոլոգ) – Մասնակցել եմ Զալցբուրգյան սեմինարների` ռադիոլոգիայի ուղղությամբ: Հիմնականում շոշափվող թեմաները եղել են կատե, կոմպյուտերային տոմոգրաֆիա, սոնոգրաֆիա, դուպլեքս հետազոտություններ: Լսվող դասախոսությունները եղել են բարձր մակարդակի` հիմնականում ԱՄՆ-ից ժամանած դասախոսների մասնակցությամբ: Հիմնականում դոպլեր կլինիկայում ենք եղել` Դոպլերի անվան: Ծանոթացել ենք բաժանմունքներին, դոպլեր հետազոտության նորագույն մեթոդներին: Ցանկալի կլինի, որ մեզ մոտ ևս լինեն այն սարքավորումներն ու տեխնիկան, ինչ տեսանք այնտեղ, որոնցով կազմակերպեինք ուսանողների ուսուցումը: Իմ տեսած նորությունները, որոնք հիմնականում կապված են պրակիկ աշխատանքների հետ չափազանց հետաքրքիր էին, սեմինարին մասնակցությունս` բավականին արդյունավետ:
 Ադրինա Թորգոմյան (թերապիայի թիվ 2 ամբիոնի ասիստենտ) – Ես թերապիայի ամբիոնից եմ, բայց եղել եմ ռադիոլոգիայի կլինիկայում, մասնակցել եմ սրտի անոթների հետ կապված մեկ շաբաթյա սեմինարին, որը հետագայում հնարավորություն է ընձեռում American Austrian foundation-ի շրջանակներում մեկ ամսով մասնակցել վերապատրաստման Զալցբուրգում, Գրացում, Վիեննայում, որի ընթացքում դու ընտրում ես այն մասնագիտությունը, որով ցանկանում ես վերապատրաստվել և կլինիկայում բժշկի կարգավիճակով աշխատում ես: Անոթային վիրաբուժության բաժանմունքում ես հնարավորություն ունեցա ականատեսը և մասնակիցը լինելու անոթային բարդ վիրահատությունների, և ներանոթային էնդովասկուլյար միջամտությունների, որոնք նորություն էին ոչ միայն ինձ համար, այլև ընդհանրապես մեզ մոտ, որոնց արդյունքում կարելի է շատ հեշտ ախտորոշել հիվանդությունը առանց կատեի, անգեոգրաֆի: Ի տարբերություն մեր կլինիկաների` չափազանց մեծ էր հնարավորությունը շփվելու հիվանդների հետ, քանի որ այնտեղ խնդիր չկա հիվանդների թվի առնչությամբ: Բժշկական ապահովագրությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին հաճախակի դիմելու բժշկի: Մի բան, որը մեզանում պրոբլեմ է` վճարումները հնարավորություն չեն տալիս մեր հիվանդներին հաճախակի դիմել բժիշկներին: Ահա ինչու` մեր կլինիկաներում չափազանց դժվար է գործ ունենալ մեծաթիվ հիվանդների հետ: Ահա ինչու մեկ ամսվա ընթացքում այնքան հիվանդների և հիվանդությունների հետ առնչվեցի, որքան մեզ մոտ կարող էի տեսնել երկու տարում:

Ցանկացած մեկին, ով նպատակ ունի մասնակցել Զալցբուրգյան սեմինարների կամ վերապատրաստումների, խորհուրդ կտայի նախօրոք ընտրել այն բնագավառը, որի ուղղությամբ ցանկանում է վերապատրաստվել: Քանի որ այնտեղ չափազանց լայն է կլինիկայում առաջարկվող ծառայությունները, թեմաները, մեթոդները: Ահա ինչու` մեկամսյա կարճ ժամկետի համար ժամանակի կորուստ կլինի այնտեղ որոնել և որոշել` ի՞նչ ուղղությամբ վերապատրաստվել: Պետք է գնալ արդեն որոշած իր անելիքը:
.jpg) Արմինե Դանիելյան (ընտանեկան բժշկության ամբիոնի ասիստենտ) – Բաց բժշկական ինստիտուտի և Ամերիկյան-ավստրիական ֆոնդի կողմից կազմակերպված Զալցբուրգյան սեմինարներ և մեկասմյա պրակտիկ վերապատրաստում Վիեննայի բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնում և հանրային առողջության կենտրոնում: Սա էր իմ վերապատրաստման վերջին հասցեն, ուր ամենաշատը ինձ դուր եկավ այն հանգամանքը, որ ամբողջ համալսարանական կրթությունը ուներ առաջնային օղակի ուղղվածություն: Այսինքնª առաջին կուրսից սկսած ուսանողն այցելում է ընտանեկան բժշկի օֆիս, տարբեր տևողությամբ` որոշակի ժամեր անցկացնելով ընտանեկան բժշկի օֆիսում: Մեծ ուշադրություն էր դարձվում գործնական հմտությունների զարգացմանը և կլինիկական մտածելակերպի ձևավորմանը: Առաջին կուրսում` առաջին բուժօգնություն, որից հետո` երկրորդ կուրսից մինչև 4-րդ կուրս, ուսանողը շաբաթը երկու ժամ այցելում է հմտությունների լաբորատորիա: Այս փաստը ինձ համար սկզբում անհասկանալի էրª ինչպե±ս կարող է երկրորդ կուրսի ուսանողը սովորել բավականին բարդ հմտություններ: Սակայն շփումը ուսանողների հետ իմ տարակուսանքը վերացրեց: Ես նկատեցի մի հանգամանք, որը ինձ չափազանց դուր եկավ. մեծ խանդավառություն կար ուսանողների մեջ սովորելու, ձգտում կար իմանալու այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Իսկ ուսումնական ծրագրում չափազանց դուր եկավ այն հանագամանքը, որ ոչ մի ավելորդ բան ուսանողին չեն սովորեցնում` ավելորդ ծանրաբեռնվածություն չստեղծելու համար: Ի դեպ` չափազանց կարևոր էր ինձ համար հիվանդի հետ հաղորդակցման հատուկ կուրսը, որը ներառում էր բավականին հետաքրքիր հարցադրումներ ու հարցեր: Անգամ քննական հարցատոմսերում կային այդ կուրսի առնչությամբ հարցեր` ինչպես խոսել հիվանդի հետ:
Արմինե Դանիելյան (ընտանեկան բժշկության ամբիոնի ասիստենտ) – Բաց բժշկական ինստիտուտի և Ամերիկյան-ավստրիական ֆոնդի կողմից կազմակերպված Զալցբուրգյան սեմինարներ և մեկասմյա պրակտիկ վերապատրաստում Վիեննայի բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնում և հանրային առողջության կենտրոնում: Սա էր իմ վերապատրաստման վերջին հասցեն, ուր ամենաշատը ինձ դուր եկավ այն հանգամանքը, որ ամբողջ համալսարանական կրթությունը ուներ առաջնային օղակի ուղղվածություն: Այսինքնª առաջին կուրսից սկսած ուսանողն այցելում է ընտանեկան բժշկի օֆիս, տարբեր տևողությամբ` որոշակի ժամեր անցկացնելով ընտանեկան բժշկի օֆիսում: Մեծ ուշադրություն էր դարձվում գործնական հմտությունների զարգացմանը և կլինիկական մտածելակերպի ձևավորմանը: Առաջին կուրսում` առաջին բուժօգնություն, որից հետո` երկրորդ կուրսից մինչև 4-րդ կուրս, ուսանողը շաբաթը երկու ժամ այցելում է հմտությունների լաբորատորիա: Այս փաստը ինձ համար սկզբում անհասկանալի էրª ինչպե±ս կարող է երկրորդ կուրսի ուսանողը սովորել բավականին բարդ հմտություններ: Սակայն շփումը ուսանողների հետ իմ տարակուսանքը վերացրեց: Ես նկատեցի մի հանգամանք, որը ինձ չափազանց դուր եկավ. մեծ խանդավառություն կար ուսանողների մեջ սովորելու, ձգտում կար իմանալու այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Իսկ ուսումնական ծրագրում չափազանց դուր եկավ այն հանագամանքը, որ ոչ մի ավելորդ բան ուսանողին չեն սովորեցնում` ավելորդ ծանրաբեռնվածություն չստեղծելու համար: Ի դեպ` չափազանց կարևոր էր ինձ համար հիվանդի հետ հաղորդակցման հատուկ կուրսը, որը ներառում էր բավականին հետաքրքիր հարցադրումներ ու հարցեր: Անգամ քննական հարցատոմսերում կային այդ կուրսի առնչությամբ հարցեր` ինչպես խոսել հիվանդի հետ: 
 Միքայել Նարիմանյան (գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր) – Այնտեղ ընտանեկան բժշկության ամբիոնը համագործակցում է ընտանեկան բժշկի օֆիսների հետ, և ընտանեկան բժշկության ներկայացումը` որպես մասնագիտություն, բժշկի գործունեության ձև և առաջնային բուժօգնության մատուցման մոդել` սկսվում է նախադիպլոմային ուսուցման շրջանից:

Մեզ մոտ այն դասավանդվում է մագիստրատուրայի երկրորդ տարում: «Մխիթար Հերացի» պոլիկլինիկա տեղափոխվելուց հետո մենք կկարողանանք օգտագործել Արմինեի ձեռք բերած գիտելիքները` ներդնելով այն կրթական, ընտանեկան բժշկության և կլինիկական համակարգում` ստանալով ցանկալի արդյունք:
 Երվանդ Սահակյան (միջազգային կապերի գծով պրոռեկտոր) – Այսինքն` ուսանողը 1-3-րդ կուրսերում միայն տեսական առարկաներ չի ուսումնասիրում: Նման կրթական համակարգը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ուսանողի, 1-ին կուրսից սկսած, պատկերացնել, թե ի՞նչ է դառնալու ի վերջո և ո՞րն է լինելու նրա հիմնական գործը: Եվ եթե պատահականորեն այս մասնագիտությունն ընտրած ուսանողներ կան, նրանք կարող են փոխել իրենց որոշումը հենց առաջին կուրսից: Ավելին` այս մասնագիտությունը գիտակցաբար ընտրածները` պատկերացնելով իրենց հետագա գործունեությունը, առավել ակտիվորեն են սկսում իրենց կրթությունը: Այսինքն` տեսությունը և պրակտիկան ուսումնառության առաջին օրվանից համատեղ են հանդես գալիս` ի տարբերություն մեր կրթահամակարգի, երբ կլինիկաներից կտրված առաջին 3-4 տարիներին ուսանողները գործ ունեն միայն տեսական առարկաների հետ: Ի դեպ` նշենք, որ մեր շրջանավարտները ավելի լավ տեսական առարկաներն են յուրացրած լինում, քան պրակտիկ գիտելիքներ են ունենում` անգամ բուհն ավարտելուց հետո:

 Արամ Միրիջանյան (վիրաբուժության թիվ 4 ամբիոնի ասիստենտ) – Մասնակցել եմ Զալցբուրգում տեղի ունեցած այն սեմինարներին, որոնք վերաբերում էին անհետաձգելի վիրաբուժությանը և տրավմատոլոգիային: Զեկուցողները երկու տարբեր երկրներից էին` ԱՄՆ և Ավստրիա: Այդքան կարճ ժամանակամիջոցում հնարավորություն ունեցանք ծանոթանալ երկու տարբեր երկրներում անհետաձգելի վիճակներին նրանց մոտեցումներին, որը շատ հետաքրքիր էր և բավական օգտակար: Սեմինարները սոսկ դասախոսություններ չէին, դրանք ուղեկցվում էին բանավիճային ելույթներով` յուրաքանչյուրը ներկայացնելով իր երկրում տվյալ հարցի վերաբերյալ մոտեցումները: Ինձ այնքան գրավեցին այդ քննարկումները, որ նպատակ ունեմ մասնակցել մեկամսյա վերապատրաստումներին:

Առիթի բերմամբ կցանկանայի նշել մի հանգամանք. հյուրանոցում, որտեղ անց էին կացվում սեմինարները, ամենաընդարձակ սրահը կոչվում էր Armenian Lounge (Հայկական սրահ), ուր հավաքվում էինք սեմինարի բոլոր մասնակիցներս` տարբեր երկրներից: Պատից ինձ նայող Արարատի, Սայաթ-Նովայի մեծադիր նկարները և նռան պատկերը ջերմացնում էին հոգիս և լցնում հպարտությամբ: Ոչ մի այլ երկրի անվան սրահ չկար:
Այս հյուրանոցում բռնկված հրդեհը` երկու թե երեք տարի առաջ, մեծապես վնասել էր Զալցբուրգյան սեմինարների անցկացման շենքը: Մեր համալսարանի կազմակերպած բարեգործական համերգի ողջ հասույթը տրվել էր այս շենքի վերանորոգմանը, և որպես հարգանքի դրսևորում` վերանորոգումից հետո սրահը անվանվել է«Հայկական»:
 Արման Զաքարյան (նյարդավիրաբուժության ամբիոնի դոցենտ) – Սա իմ 3-րդ մասնակցությունն է Զալցբուրգյան սեմինարներին: Նույն ծրագրով մեկ ամիս վերապատրաստվել եմ Վիեննայի համալսարանի նեյրովիրաբուժության բաժանմունքի կլինիկայում: Կարևոր եմ համարում նշել, որ իմ մասնագիտության գծով դասախոսություններ էին կարդում Եվրոպայի և Ամերիկայի առաջադեմ մասնագետները: Վերջին սեմինարը, որին մասնակցել եմ, ողնաշարի վիրաբուժության սեմինարն էր: Սա յուրահատուկ նեղ մասնագիտական սեմինար էր, որտեղ համատեղվում էին նեյրովիրաբույժները և օրթոպեդները: Հատկապես օգտակար եմ համարում այն միջամտությունը, որը կատարվում է ողնաշարային վնասվածքների ժամանակ: Մեթոդին տիրապետելու հնարավորություն տվեց տարբեր ամրացնող սարքերի տեղադրումը դիակների վրա, որը կատարում էինք ինքներս: Թե´ այս գործողությունը, թե´ շատ բարդ վիրահատական դեպքերի քննարկումները ինձ ուսանելի շատ բան տվեցին:

Հրաչյա Մանուկյան (վիրաբուժության թիվ 4 ամբիոնի դոցենտ) – Մասնակցել եմ Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում կայացած “Thoracic and Head & Neck Cancers” թեմատիկ սեմինարին: Սեմինարը կազմակերպված էր ԱՄՆ “Memorial Sloan-Kettering Cancer Center” հեղինակավոր գիտաբժշկական կենտրոնի կողմից` Ավստրո-ամերիկյան հիմնադրամի հովանավորությամբ:
Սեմինարի ընթացքում լսվեցին պրոֆեսորների կողմից ներկայացված դասախոսություններ, ցուցադրվեցին ԱՄՆ-ում ընդունված ժամանակակից ախտորոշման և բուժման եղանակների վերաբերյալ տեսաֆիլմեր, քննարկվեցին կրծքային և պարանոցային վիրաբուժության արդի խնդիրները: Չափազանց կարևորում եմ մասնակցությունը նմանատիպ սեմինարներին` որպես շարունակական բժշկական կրթության բաղկացուցիչ մաս: Կարծում եմ այն օգտակար կլինի իմ հետագա գիտամանկավարժական և գործնական աշխատանքներում: Սեմինարի մասնակիցներին տրամադրվեցին հավաստագրեր` հավելված ԱՄՆ և եվրոպական երկրների կողմից ճանաչված ուսումնական կրեդիտներով, բազմաթիվ տեսական և դիդակտիկ նյութեր, որոնք կարելի է օգտագործել ուսումնական գործընթացում:
 15.03.2012
15.03.2012                    Կարդացեք նաև
 
                Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը հայ երիտասարդները կրթություն էին ստանում Ռուսաստանի և Եվրոպայի համալսարաններում...
 30.03.2012
30.03.2012                                     
                                        
                Փետրվարի 29-ը հազվադեպ հանդիպող հիվանդությունների միջազգային օրն էր: Այդ օրվա առիթով կազմակերպված հեռուստակամուրջին մասնակցած Մոսկվայի, Կիևի, Քիշնևի, Աստանայի...
 29.03.2012
29.03.2012                                    «Համալսարանի ռեկտորատում օրերս քննարկման առակա դարձան ձմեռային քննաշրջանի արդյունքների ամփոփումը, ակադեմիական անբավարար առաջադիմությամբ ուսանողների հեռացման և 2011-12 ուստարվա երկրորդ...
 23.03.2012
23.03.2012                                     
                                        
                ՀՀ սփյուռքի նախարարությունը, հանձինս Ձեզ, շնորհակալություն է հայտնում համալսարանի աշխատակիցներին, մասնավորապես` Ձեր մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանին...
 22.03.2012
22.03.2012                                     
                                        
                Երևանի պետական բժշկական համալսարանը կարևորում է կրթական ծրագրերի համապատասխանեցումը միջազգային պահանջներին և մոտեցումներին, որը կնպաստի միջազգային կապերի ընդլայնմանը, եվրոպական...
 21.03.2012
21.03.2012                                     
                                        
                Լավ մասնագետը ցանկացած ոլորտում է հարգի: Սակայն մասնագետներ կան, որոնց սխալների կամ անգամ թերացումների հետ պարզապես անհնար է համակերպվել: Հանրությունն այս առումով առավել խստապահանջ է բժիշկների հանդեպ...
 20.03.2012
20.03.2012                                     
                                        
                Շարունակում ենք ներկայացնել խորհրդարանի նախագահներին։ 2004-2007 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր...
 19.03.2012
19.03.2012                                     
                 
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն

 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ